News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.54
EUR
434.77
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Թուրքական Anadolu gazete եւ Istiklal թերթերի սյունակագիր, վերլուծաբան Ահմեդ Սանդալն իր հերթական հրապարկման մեջ անդրադարձել է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից պահ «Զանգեզուրի միջանցքի» թեմայի հետ կապված վերջին զարգացումներին։

Թուրք վերլուծաբանը ներկայացնելով առկա իրավիճակը, գրում է, որ «Զանգեզուրի միջանցքը» խիստ կարեւոր Թուրքիայի համար, որը անմիջական կապ է ստեղծելու Ադրբեջանի հետ, որի միջոցով Թուրքան կապվում է Միջին Ասիայի թյուրքական հանրապետությունների հետ։

Ըստ Ահմեդ Սանդալի հենց այս վերջին հանգամանքն էլ ստիպում է, որ Իրանը դեմ դուրս գա «Զանգեզուրի միջանցքին»։

«Տարածաշրջանում Թուրքիայի ամենամեծ մրցակիցը Իրանն է։ Եւ նույն Իրանը ինչպես որ Իրաքում եւ Սիրիայում Թուրքիայի համար խնդիրներ է ստեղծում, նույնը «Զանգեզուրի միջանցի» դեպքում է անելու»,–գրել է թուրք վերլուծաբանը՝ շեշտելով, որ այս դեպքում ինչպես ավելի վաղ շեշտել է, Իրանը «Զանգեզուրի միջանցքը» կանխելու համար կարող է պատերազմի մեջ մտնել։

Ահմեդ Սանդալը շեշտել է, որ Իրանի հետ պատերազմը Թուրքիայի օգտին չի լինի, եւ Թուրքիան պետք է ամեն կերպ խուսափի պատերազմի մեջ մտնելուց, քանի որ դրանից կշահի Իսրայելը եւ ԱՄՆ–ը։ «Թուրքիան Իրանի հետ չի պատերազմել արդեն 200 տարի։ Պետք է սա հաշվի առնել եւ հեռու մնալ Իրանի հետ լարվածությունից»,–զգուշացրել է թուրք սյունակագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանը հանդես է գալիս Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման օգտին. Պապուաշվիլի
արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև համագործակցության հաջող եռակողմ ձևաչափը։ Սահիբա Գաֆարովան ընդգծել է, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա...
Միրզոյանը ԵՄ ԱԳ նախարարներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հիմնական մոտեցումները
ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շարքում՝ մարդկանց միջև շփումների, ՀՀ-ն ԵՄ-ին առավել մոտեցնելու համատեքստում նախարար Միրզոյան…
Իրանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
Իրանը համատեղ հայտարարությունը դրական քայլ է համարում...
Սա ոչ թե խաղաղության, այլ հավերժական պարտության համաձայնագիր է լինելու․ Արթուր Խաչատրյան
Ասել, որ մենք դեմ ենք խաղաղության պայմանագրին, անտրամաբանական է, բայց...
Հունաստանի ԱԳ նախարարը մտադիր է այցելել Հայաստան (վիդեո)
Հունաստանի արտաքին գործերի նախարար Գիորգոս Գերապետիտիսը մտադիր է…
Եթե Հայաստանը հայտարարի, որ ռևանշի է պատրաստվում, դա ուղիղ ճանապարհ է Հայաստանի Հանրապետություն չլինելուն. Պապոյան
Եթե Հայաստանը հայտարարի, որ ռևանշի է պատրաստվում, դա ուղիղ ճանապարհ է Հայաստանի Հանրապետություն չլինելուն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ