Ես գիտեմ, որ հայ հասարակությունը որոշակի դժգոհություններ ունի ռուսական լրատվամիջոցների դեմ, քանի որ դրանք որոշ դեպքերում չափն անցնում են։ Հնարավոր է՝ դա հենց այդպես է։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի լրագրողների միության նախագահ Վլադիմիր Սոլովյովը։
«Մյուս կողմից, ադրբեջանական կողմն էլ է վիրավորված՝ ասելով, որ ռուսներն իրենց մասին ամեն ինչ սխալ են ասում»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ նման կրիտիկական պահերին ամեն ինչ հնարավոր է, կարող է լինել տարբեր կողմերի դժգոհություն:
«Այսօր մենք ապրում ենք շատ դժվար ժամանակներում, իսկ Հայաստանն այժմ ապրում է իր պատմության ողբերգական պահը։
Շատ տեղեկություններ կային Արցախի մասին, դրա հետ կապված ամեն ինչի մասին։ Միգուցե ինչ-որ մեկը կողմնակալորեն է լուսաբանել այս իրավիճակը, գուցե ինչ-որ մեկը անձնական, գուցե պարտադրված կարծիք է հայտնել։ Այդպես նույնպես լինում է։
Մենք ունենք մամուլի ազատություն, և յուրաքանչյուրը կարող է ասել այն, ինչ մտածում է, հատկապես, եթե դա չի խախտում Քրեական և Քաղաքացիական օրենսգրքերը։
Հուսով եմ, որ ռուս լրագրողներն օբյեկտիվորեն կլուսաբանեն այն ամենը, ինչ տեղի է ունենում, և շփվելով հայաստանցի իրենց գործընկերների հետ, կկարողանան ուղղել սխալները, եթե այդպիսիք կան»,- ընդգծեց Սոլովյովը:
Արամ Դանիելյան





























