News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ավելի քան 320 օտարերկրյա քաղաքացիներ նոյեմբերի 1-ին Եգիպտոս են ժամանել Գազայի հատվածից տարհանվածների առաջին խմբի կազմում, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով Եգիպտոսի անվտանգության աղբյուրները և պաղեստինցի պաշտոնյային։

Նրանց տվյալներով, արտասահմանյան անձնագրեր ունեցողները Գազայի հատվածից հեռացել են վեց ավտոբուսով։

Եգիպտոսի պաշտոնյաները հայտնել են, որ Գազայի հատվածից Եգիպտոս է տարհանվել նաև 76 վիրավոր։

Նշվում է, որ այս փուլում տարհանման շրջանակներում մոտավորապես 500 օտարերկրացու և երկքաղաքացիություն ունեցող անձանց թույլատրվել է լքել անկլավը։ Սպասվում է, որ այս չափանիշներին համապատասխանող մարդիկ մոտ օրերս կշարունակեն լքել Գազայի հատվածը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ