News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 29
Տեսնել լրահոսը

Պակիստանի հյուսիսում զինված անձինք կրակ են բացել ավտոբուսի վրա, ինչի հետևանքով զոհվել է ինը մարդ, այդ թվում՝ երկու զինվոր, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

Հրաձգությունը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան հյուսիսային Գիլգիթ Բալթիստան տարածաշրջանի Չիլաս շջանում, հայտնել է ոստիկանության սպա Ազմաթ Շահը։

Ավտոբուսը ուղևորներ էր տեղափոխում Գիլգիթից Ռավալպինդի։ Վարորդը կորցրել է ավտոբուսի կառավարումը, երբ այն հայտնվել է կրակի տակ և բախվել է բեռնատարին. Բեռնատարը բռնկվել է, ինչի հետևանքով երկու մեքենաների վարորդներն էլ զոհվել են։

Միջադեպի հետևանքով տուժել է առնվազն 26 մարդ, որոնք տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ։

Գիլգիթ Բալթիստանի ներքին գործերի նախարար Շամս Լոնը լրագրողներին ասել է, որ միջադեպը «ահաբեկչական հարձակում է» և ասել է, որ սպանվածների թվում է Պակիստանի բանակի երկու զինծառայող:

Պակիստանի թալիբների խոսնակ Մուհամմադ Խորասանին իր հայտարարության մեջ հերքել է հրաձգության հետ որևէ կապ՝ ասելով, որ այն չի իրականացվել իրենց խմբավորման կողմից:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ