News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Չինաստանի բնակչուհին դեռահաս տարիքից տառապել է ցավոտ դաշտանից և ամբողջ մարմինը ծածկած բշտիկներից: Պարզվել է, որ աղջիկը հազվագյուտ գենետիկ հիվանդություն ունի։

Ըստ The Thaiger-ի՝ 20-ամյա չինուհին դեռահաս տարիքից տառապում էր դաշտանային ուժեղ ցավերից, բժիշկները նրա օրգանիզմում ոչ մի պաթոլոգիա չեն հայտնաբերել, սակայն տարիների ընթացքում աղջկա վիճակը կտրուկ վատացել է։ Պարբերաբար ուժեղ փսխումներ, սննդի հոտի և արևի լույսի նկատմամբ զգայունության բարձրացում է ունեցել, մաշկը գունատվել է, մարմնի վրա բշտիկներ են առաջացել, մեզը դարձել է կարմիր:

Բազմաթիվ հետազոտություններից հետո բժիշկները պարզել են, որ աղջիկը հազվագյուտ գենետիկ հիվանդություն՝ էրիթրոպոետիկ պրոտոպորֆիրիա ունի: Արևի գույնի նկատմամբ հիվանդների անհանդուրժողականության պատճառով պաթոլոգիան կոչվում է նաև «վամպիրային հիվանդություն»: Ժամանակակից բժշկությունը չունի հիվանդության բուժման մեթոդներ:

Բժիշկները չինուհուն խորհուրդ են տվել ազատվել վատ սովորություններից և ավելի քիչ ժամանակ անցկացնել արևի տակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ