News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Չինաստանի Շենսի նահանգի Սիան քաղաքում թանգարանների միջազգային օրը բացվել է «Ծաղկած նռենին՝ Նոյի երկրից» խորագրով ցուցահանդեսը: Ներկայացվել է Երևանի պատմության թանգարանի հավաքածուից 94 բացառիկ ցուցանմուշ՝ 18-20-րդ դդ. ավանդական տարազ, գորգ, արծաթյա զարդեր, ասեղնագործություն, սպասք:

Ցուցահանդեսը կազմակերպվել է «Հայ-չինական գործընկերության կենտրոն» հկ-ի, Երևանի պատմության թանգարանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սիանի թանգարանի միջև կնքված համագործակցության պայմանագրի համաձայն։

Բացմանը ներկա են եղել պաշտոնական հյուրեր, արվեստագետներ, մշակույթի գործիչներ, այցելուներ։

Բացման օրվանից ցուցահանդեսի օրական այցելուների թիվը գերազանցել է 10000-ը:

Բացման արարողությունից հետո Երևանի պատմության թանգարանի փոխտնօրենը երկժամյա դասախոսությամբ ներկայացրել է Հայաստանի և մայրաքաղաքի պատմությունն ու մշակույթը։

Նշենք, որ Չինաստանում հայկական մշակույթի ցուցադրությունները մեկնարկել էին դեռևս հունվարին՝ Նինբոյի թանգարանից։

Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 18-ը՝ հայ-չինական մշակութային համագործակցության շղթայում շարունակելով կարևոր ավանդույթները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ