News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Կառավարության շենքի դիմաց այս պահին ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացված: Նրանք զինված են վահաններով եւ մի քանի շարքով փակել են կառավարության շենքի մուտքը։ Հիշեցնենք, որ քիչ անց Հանրապետության հրապարակում կմեկնարկի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հանրահավաքը։

Նախօրեին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ հանրահավաքին ընդառաջ ստանում են Շարժման աջակիցների, կամ Շարժման հրավիրած հավաքների մասնակիցների նկատմամբ ապօրինի հետապնդումների նոր ալիքի մեկնարկի մասին վկայող տեղեկություններ:

Արտահերթ ստուգումներ և քննչական գործողություններ են մեկնարկել Շարժման աջակիցներին պատկանող բիզնեսներում, ուժային տարբեր կառույցների ներկայացուցիչներ սկսել են այցելել մեր աջակիցների և նրանց հարազատների տներ` անհարկի անհանգստություն պատճառելով մեր քաղաքացիներին:

Արդեն այսօր ուղերձով է հանդես եկել Բագրատ Սրբազանը, ով նախ իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնել Լոռիի և Տավուշի բնակիչներին, որոնք տուժել են ավերիչ ջրհեղեղից, ապա նշել, որ նախատեսված հանրահավաքը կկայանա. «Մենք օրակարգից շեղվելու առիթ և պատճառ, որպես այդպիսին, չունենք»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ