Հարավային Կորեան քարոզչական թռուցիկներ է տարածել Փհենյանում՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր: Դրա մասին հայտարարել է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) արտաքին գործերի նախարարությունը։

«Հոկտեմբերի 3-ին, 9-ին և 10-ին Կորեայի Հանրապետությունը, գիշերը սպասելով, անօդաչու թռչող սարքեր (գործարկեց) օդային տարածք Փհենյան քաղաքի Ջունգույոկ շրջանում և չարագործություն կատարեց՝ տարածելով բազմաթիվ հակահանրապետական ​​քաղաքական քարոզչական նյութեր»,-ասված է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության հաղորդագրության մեջ։

Հյուսիսային Կորեան այս գործողությունն անվանել է «անընդունելի սադրանք», քանի որ անօդաչու սարքերը կարող են որպես ռազմական միջոց օգտագործվել։