News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 12
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Չանաքքալե քաղաքի «Մարտ-ի 18» անունը կրող համալսարանի ռեկտոր Սեդաթ Լաչիները հայտարարել է, թե հպարտ է, որ իրենց համալսարանի մասնաշենքերից մեկը հայկական եկեղեցի է։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Չանաքքալեյի Առեւտրարդյունաբերական պալատի կողմից կազմակերպված մի միջոցառման ժամանակ Չանաքքալեյի «Մարտ-ի 18» համալսարանի ռեկտոր Սեդաթ Լաչիներից հետաքրքրվել են համալսարանի մասնաշենքերից մեկը հանդիսացող հայկական եկեղեցու վիճակով։

Սեդաթ Լաչիները նշել է, թե պատմական արժեքի պահպանման ամենալավ ճանապարհը այն օգտագործելն է։ «Չօգտագործվող պատմական արժեքները վերանում են։ Անհրաժեշտ է, որ եկեղեցին որպես եկեղեցի օգտագործվի։ Հպարտ ենք, որ մեր համալսարանի  մի մասնաշենքը եկեղեցի է։ Չանաքքալեյում եկեղեցի չկա։ Սակայն այս պահին մեր ֆինանսական միջոցները սահմանափակ են»,-ասել է ռեկտորը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news