Եվրամիության նախարարների խորհուրդը պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել Սիրիայի հարցով: Այդ մասին ասված է ԵՄ հայտարարության մեջ:

ԵՄ 27 երկրների ԱԳՆ ղեկավարները նոր պատժամիջոցներ են ընդունել Սիրիայի Կենտրոնական բանկի եւ սիրիական ավիաընկերությունների հանդեպ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «Սահմանափակող միջոցներ են ձեռնարկվել»,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հունվարի վերջին ԵՄ նախարարական խորհուրդը հաստատել է Սիրիայի դեմ պատժամիջոցների թվով 11-րդ փաթեթը, որով նախատեսվում է «սահմանափակող միջոցներ» ձեռնարկել սիրական ութ իրավական եւ 22 ֆիզիակական անձանց դեմ: Նրանց ակտիվները Եվրոպայում սառեցվել են, իսկ ֆիզիկական անձանց արգելված է մտնել Եվրամիության տարածք:

Ավելի վաղ ԵՄ-ն էմբարգո էր սահմանել Սիրիա նավթի ներմուծման, ինչպես նաեւ նրան զենք մատակարարելու վրա: