Մարտին Ադրբեջանը 1400 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը
Հայատանի ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ադրբեջանական կողմն օգտագործել է «СВД» շուրջ 230 անգամ, «Սեւ նետ»՝ շուրջ 35 անգամ, «ДШК»՝ շուրջ 15 անգամ:
Մարտին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու արդյունքում զոհվել է երկու եւ վիրավորվել եւս երկու հայ զինծառայող:
Ընդհանուր առմամբ, տարվա սկզբից արձանագրվել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու 3 հազար դեպք, դրանց կեսը տեղի է ունեցել մարտին:




























