«Ժողովուրդը ցույց կտա»,- ասել է թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է գնահատում հաղթելու իր հնարավորությունները:
Թերթի հարցին` ինչպե՞ս է Սարոյանը վերաբերվում նույն ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Հակոբ Հակոբյանի՝ իր դեմ սկսած դատական գործընթացին, որով փորձում է ապացուցել, թե Սարոյանը պատգամավորության 5 տարիներից 2,5-ն անցկացրել է ՌԴ-ում, իր բիզնեսները ղեկավարելով: «Կա օրենք, ժողովուրդ, պետություն: Ստուգել են, տեսել են, փաստերը կան. պարզաբանվել ա, որ դա նորից հերյուրանք ա»: Հարցին՝ ինչի՞ է ստում Հակոբյանը, Սարոյանը պատասխանեց. «Չեմ կարա ասեմ ստում ա, կարողա մարդը ինֆորմացիա ա ունեցել, ինչ պարտադիր ա ստի: Փորձեց ճշտել՝ ճշտեց»: «Հետաքրքրվեցինք՝ նորմա՞լ է վերաբերվում դրան, մանավանդ, որ արդեն քանի տարի է իրար հետ մրցակցության մեջ են: Պատասխանը եղավ. «Նորմալ, ինչ ա եղել, մեկի հետ պտի՞ մրցենք»:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպե՞ս է, որ ՀՀԿ-ն այդ ընտրատարածքում արդեն երկրորդ անգամ սատարում է իրեն, այն պարագայում, երբ Հակոբ Հակոբյանը ՀՀԿ անդամ է: «Որովհետեւ ես այդ կուսակցությանն ավելի սրտամոտ եմ»,- ասաց Սարոյանը: ՀՀԿ-ին սրտամոտությունն արտահայտվում է՝ «Իմ ապրած կյանքով, իմ անցած ուղիով: Խի դուք չգիտե՞ք ես ինչ ուղի եմ անցել՝ եւ ղարաբաղյան պատերազմ, եւ բանակաշինություն, էդ ամբողջ Հանրապետական կուսակցության ղեկավարները որ եղել են, նրանք մեզի միշտ սրտամոտ մարդիկ են եղել»,- գրում է թերթը:




























