Թերթը գրում է, որ ԱԺ գործող պատգամավոր Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ) Երեւանի թիվ 11 ԸՏ-ում ԱԺ պատգամավորի թեկնածու է առաջադրվել  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից եւ ընտրվելու դեպքում կլինի ԲՀԿ խմբակցության անդամ:

«Ներկայումս, այսինքն` չորրորդ գումարման Ազգային ժողովում, Մարգարյանը Հանրապետական կուսակցության անդամ է, այսինքն` որպես պատգամավորի թեկնածու ներկայացնում է ԲՀԿ-ն, որպես պատգամավոր` ՀՀԿ-ն:

Բայց սա պարոն Մարգարյանի բազմաբովանդակ քաղաքական կենսագրության մի հատվածն է միայն: Խնդիրն այն է, որ երրորդ գումարման Ազգային ժողովում (2003-2007թթ.)  նա եղել է «Օրինաց երկիր» խմբակցության անդամ, որը լքել է իշխանությունների կողմից  Արթուր Բաղդասարյանին «հալածելու» շրջանում:

Եւ քանի որ Գրիգորի Մարգարյանը ընթացիկ ընտրարշավի կարգախոս է ընտրել «Գործը շարունակելու պատրաստակամությամբ»-ը, ենթադրվում է որ նա նպատակ է դրել առաջիկա քաղաքական կարիերայի ընթացքում հասցնլ լինել նաեւ ՀՅ դաշնակցության, «Ժառանգության» եւ, իհարկե, Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության անդամ»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը: