Հանրապետականին չպետք է ընտրեք, եթե հոգնել եք արցախյան խնդրից եւ Ձեր համար մեկ է՝ ինչպես է կարգավորվելու ղարաբաղյան խնդիրը: Այս մասին գրել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում:
«Ե՞րբ չընտրել Հայաստանի հանրապետական կուսակցությանը»,- հարց է տալիս Աշոտյանն ու ինքն էլ պատասխանում. 1.Հանրապետականին չպետք է ընտրեք, եթե հոգնել եք արցախյան խնդրից եւ Ձեր համար մեկ է՝ ինչպես է կարգավորվելու ղարաբաղյան խնդիրը:
2. Հանրապետականին չպետք է ընտրել, եթե կարծում եք, որ այս անհանգիստ աշխարհում լարվող տարածաշրջանում Ձեզ համար մեկ է երկրի անվտանգությունն ու պաշտպանությունը:
3. Հանրապետականին չպետք է ընտրել, եթե կարծում եք, որ կարելի է հավատալ այն քաղաքական ուժերին, որոնք խորշում են որոշակի ժամանկահատվածի պատասխանատվությունից, բայց ուզում են ստանալ ավելի երկար ժամանկահատվածով պատասխանատվության վստահություն / թերեւս Աշոտյանը ակնարկում է կոալիցիայի անդամ այն քաղաքական ուժերին, ովքեր քննադատում են ՀՀԿ-ին՝ մոռանալով, որ իրենք եւս իշխանության մաս են եղել-խմբ./:
4.Հանրապետականին մի՛ ընտրեք, եթե կարող եք ձեզ թույլ տալ համապատասխան սուտ խոստումներով եւ ամբիցիաներով նոր քաղաքական էլիտա դաստիարակելու շռայլություն:
5. Եթե դուք պատրաստ եք հիասթափվել ձեր ընտրության հաջորդ իսկ օրը՝ չկատարված խոստումների համար, ապա մի՛ ընտրեք Հայաստանի հանրապետական կուսակցությանը:
Մնացյալ բոլոր դեպքերում մայիսի վեցին ընտրեք ՀՀԿ-ին»:




























