Ադրբեջանում` Շամխոր քաղաքում չորս կրոնական գործչի են ձերբակալել: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը: Տեղեկության մեջ նշվում է, որ Ազգային Անվտանգության նախարարության Շամխորի մասնաճյուղի աշխատակիցները ձերբակալել են «Աբու-Բեքր» մզկիթի չորս հոգեւորականի: Նրանց ձերբակալման պաշտոնական տեսակետը հայտնի չէ, սակայն ադրբեջանական ընդդիմադիր մամուլը դա կապում է օրերս Գյանջայում տեղի ունեցած փոխհրաձգության հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ ապրիլի 6-ին, Ադրբեջանի մեծության երկրորդ քաղաքում` Գյանջայում զինված միջադեպ է տեղի ունեցել: Փոխհրաձգությունը տեղի է ունեցել «Մասխարա» պուրակում` անօրինական զինված խմբավորումների անդամների եւ իրավապահների միջեւ: Երկու կողմից էլ կան զոհեր եւ վիրավորներ: