Թերթը գրում է, որ Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքում 14-ամյա աշակերտուհուն բռնաբարելու մեջ մեղադրվող Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյանը, ինչպես հայտնի է,  կալանավորված է։

«Բռնաբարված անչափահաս աղջկա նկատմամբ արդեն նշանակվել է դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննություն, շարունակվում են գործով հարցաքննությունները, նախաքննությունն ընթացքի մեջ է։ Ի դեպ, 1962 թ. ծնված Ազատ Ղուկասյանի անունը կապվում է նման այլ միջադեպերի հետ եւս։ Նա ժամանակին դպրոցի տնօրենն էր եւ, ըստ խոսակցությունների, պաշտոնանկ է արվել աշակերտուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների պատճառով»,- գրում է «Ժամանակ» թերթը: