Թերթը գրում է, որ որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածում այն մասին, որ ՀՀԿ անդամ եւ Էջմիածնի թիվ 19 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված պատգամավորության թեկնածու Հակոբ Հակոբյանին արգելել են ապրիլի 11-ին Արմավիրում ներկա գտնվել Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը։

«Կա՞ արդյոք նման բան, եւ եթե այո, ապա ինչո՞վ է դա պայմանավորված»,- հարցով դիմեցինք պարոն Հակոբյանին, ով ասաց հետեւյալը. «Ինձ ոչ մեկ չի կարող արգելի, նման բան չի եղել, եւ ընդհանրապես ինձ ոչ մեկ ոչ մի բան չի կարող արգելել»։ «Ներկա եղե՞լ եք այդ հանդիպմանը»,- հարցին վերջինս նշեց. «Ոչ, ես այդտեղ չեմ եղել, ես գնացել եմ իմ հանդիպումներին, քանի որ իրենք իրենց խնդիրներն ունեն, իսկ ես մեծամասնական պատգամավորության թեկնածու եմ եւ իմ հանդիպումներով եմ գնացել։

Ինչ վերաբերում է Արմավիրի հավաքին, ապա դա հրավիրատոմսով չի, եւ, ճիշտ է, ես չեմ  մասնակցել, բայց  իմ շտաբի ղեկավարից սկսած մինչեւ 150 հոգի իմ կողմնակիցներից ուղարկել եմ այդ հավաքին, որպեսզի աջակցեն Հանրապետական կուսակցությանը» գրում է «Իրավունք» թերթը։