Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել է 1988թ. դեկտեմբերյան երկրաշարժից տուժած շրջաններ` հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սպիտակ քաղաքի Սբ. Հարություն եկեղեցում վարչապետը մասնակցել է երկրաշարժի զոհերի հիշատակին տրվող սուրբ եւ անմար պատարագին: Վարչապետը եւ նրան ուղեկցող անձինք ծաղկեպսակ են դրել Սպիտակի երկրաշարժի զոհերի հուշարձանին:
Այնուհետեւ Տիգրան Սարգսյանը մեկնել է Վանաձոր, այցելել Սբ. Աստվածածին եկեղեցի: Առաջնորդանիստ եկեղեցու բակում տեղադրված հիշատակի խաչքարի առջեւ այցելուները ծաղկեպսակ են դրել, մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը եւ մասնակցել կազմակերպված արարողությանը:




























