Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի Ռովշան Ջանիեւը, որն առավել հայտնի է Ռովշան Լյանկյարանսկի մականունով։ Ադրբեջանի ՆԳՆ տվյալներով, Ջանիեւը հետախուզվում էր կանխամտածված սպանության համար։

Նշենք, որ ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ Կիեւի Գոլոսեեւյան դատարանը որոշում էր կայացրել 40 օրով կալանքի տակ պահել Ռովշան Ջանիեւին։

Աղբյուրների տվյալներով, Ջանիեւը կասկածվում է նաեւ մահափորձ կատարելու եւ ապօրինի զենք կրելու մեջ։