Ակնհայտ է, որ հայ-թուրքական արձանագրություններն ապագա չունեն: Այս մասին այսօր` ապրիլի 23-ին, հայտարարել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` «Հիշողությունը չի ջնջում հիշողությունը» խորագրով հեռուստակամուրջի ժամանակ, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին:
«Դրանք խաղացել են իրենց դերը, ենթադրաբար բացասական եւ ոչ մի տեսքով ի հայտ չեն գա»,- նշել է փորձագետը, անդրադառնալով փաստին, որ Հայաստանը հետ չի կանչել իր ստորագրություններն այդ արձանագրություններից:
Սաֆրաստյանը հավելել է, որ ոչ մի նշանակություն չունի, Հայաստանը հետ կանչել է իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններին, թե` ոչ: «Դրանք մեռած փաստաթղթեր են»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ 2009-ի ապրիլին, ցեղասպանության 84-րդ տարելիցի նախաշեմին Երեւանն ու Անկարան հայտարարեցին երկկողմ հարաբերությունները հարթելու իրենց մտադրության մասին: Սակայն մեկ տարի անց, 2010-ի ապրիլի 22-ին հայկական կողմը ստիպված էր հայտարարել 2009-ի հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններն առկախելու մասին, դա բացատրելով նրանով, որ թուրք ղեկավարները հայ-թուրքական խնդիրը կապում են ԼՂ խնդրի հետ:




























