Նյու-Յորք նահանգի Նիագարա շրջանի «Niagara Gazette» թերթը Ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ հոդվածների շարք է նվիրել շրջանի հայ համայնքին։ Դրանցում նշվում է, որ Ցեղասպանությունից փրկված հայերի երեխաների մեծ մասը լավ կրթություն է ստացել եւ հետագայում դարձել համայնքի կարեւոր անդամներ։

Նիագարա-Ֆոլսում է ծնվել քաղաքի առաջին կին դատավոր Ժակլին Քոշիյանը, ԱՄՆ-ում ծնված առաջին հայ քահանա Վազգեն Թաթոյանը։

Թերթը գրում է, որ օտար երկրում մոտ 100 տարի ապրելով հայ համայնքը հիշում է Թուրքիայում կատարված Ցեղասպանությունը, եւ  պատրաստվում է Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը նշել քաղաքի երկու հայկական եկեղեցիներում` զոհերի հոգիների հանգստության համար պատարագ մատուցելով։