Օրերս Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ի հետ հանդիպելու համար Անթիլիաս է այցելել Լիբանանում Հոլանդիայի դեսպան Գեգ դե Բոերը: Լիբանանում եւ Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակի հարցերի քննարկումից հետո կաթողիկոսն ու դիվանագետը քննարկել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրությունները:

Վերոնշյալ փաստաթղթերի կապակցությամբ հոլանդացի դեսպանին հետաքրքրել է հայկական Սփյուռքի արձագանքը: Ի պատասխան Արամ 1-ինը հայտարարել է. «Մենք ոչինչ չունենք ընդդեմ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը: Մենք հակադրվում ենք պատմությունը վերաշարադրելու փորձերին, նաեւ՝ Ցեղասպանության փաստի ժխտմանը: Հայոց ցեղասպանության ճանաչումը կնպաստի ապագայում նման հանցագործությունները կանխելուն»: