Ֆրանսիացի լեգենդար ռոք-երաժիշտ եւ դերասան Ջոնի Հոլիդեյը տեղափոխվել է Լոս-Անջելեսի կլինիկաներից մեկը: Ինչպես հաղորդում է France Press-ը, վկայակոչելով երգչի պաշտոնական ներկայացուցչին, 66-ամյա երաժշտի հոսպիտալացման պատճառը հետվիրահատական բորբոքումն է:

Հոլիդեյը հիվանդանոց է տեղափոխվել երկուշաբթի՝ դեկտեմբերի 7-ին, նոյեմբերի 26-ին ճողվածքի վիրահատություն տանելուց հետո: Ներկայումս Հոլիդեյը գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Նրա վիճակը գնահատվում է որպես կայուն:

Իր կարիերայի ընթացքում Հոլիդեյը (իսկական անունը՝ Ժան-Ֆիլիպ Սմետ) 40-ից ավելի ձայնասկավառակ է թողարկել: Նրա վերջին երգը գրվել է 2008թ, իսկ վերջին ֆիլմը, որում խաղացել է դերասանը, եղել է «Վարդագույն հովազ-2»-ը: