Վերջին տարիներին արձանագրված նախաքննության ժամկետների կրճատման միտումը պահպանվել է նաև 2025 թվականին։ Այս մասին ապրիլի 29-ին Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ներկայացնելով ՀՀ դատախազության 2025 թվականի գործունեության հաղորդումը։
Ըստ նրա՝ ավարտված քրեական վարույթների կեսից ավելին՝ 53,4%-ը, քննվել է մինչև 2 ամիս ժամկետում, ինչը 11,3%-ով գերազանցում է 2024 թվականի նույն ցուցանիշը։ «Վերջին 8 տարիների միջինացված ցուցանիշների հետ համեմատությամբ՝ 2025 թվականին 2,5%-ով նվազել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ դատարան ներկայացված միջնորդությունների տեսակարար կշիռը՝ մեղադրյալների ընդհանուր թվի համեմատությամբ»,- հայտնել է Վարդապետյանը։




























