Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մոտ ապագայում մտադիչր չէ այցելել Վաշինգտոն՝ չնայած հնարավոր ուղևորության մասին լրատվամիջոցների հաղորդումներին։ Դրա մասին հայտնել են Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակից։
Ավելի վաղ իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը հայտնել էր, որ Նեթանյահուն հնարավոր է արդեն հաջորդ շաբաթ մեկնի Միացյալ Նահանգներ։
Նեթանյահուի գրասենյակում, մեկնաբանելով այդ հաղորդումները, նշել են, որ նման այց չի սպասվում՝ միաժամանակ ընդգծելով, որ վարչապետը կանոնավոր կապի մեջ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։




























