Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադը հայտարարել է, որ երկրում վառելիքի մատակարարումն ու բաշխումը մնում են կայուն՝ հակառակ իրանական նավահանգիստների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված ծովային շրջափակմանը։

Իրանի IRIB պետական հեռուստատեսության տարածած մեկնաբանության մեջ նա նշել է, որ նավթային ոլորտի աշխատակիցներն աշխատում են շուրջօրյա՝ խափանումներից խուսափելու համար։

Իրանական նավահանգիստների և Հորմուզի նեղուցի ծովային շրջափակումը, որը գործում է ապրիլի 13-ից, մտահոգություններ էր առաջացրել, որ Իրանը, հանարվոր է՝ բախվի նավթի պահեստավորման հզորությունների պակասի հետ և ստիպված լինի կրճատել արդյունահանումը։