ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին Իրանի ղեկավարությանը կոչ է արել «գթություն հայցելու» և փաստացի ընդունելու պարտությունը։
Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ Թեհրանը «պետք է ուղղակի ասի՝ մենք հանձնվում ենք»։ Ըստ Թրամփի՝ Իրանն արդեն ռազմական առումով լուրջ կորուստներ է կրել։
«Ռազմական առումով մենք նրանց ոչնչացրել ենք։ Նրանց տնտեսությունն իսկական փորձանքի մեջ է։ Դա մեռած տնտեսություն է»,- ասել է նա։
Թրամփը նաև պնդել է, թե Իրանն արդեն բազմիցս բախվել է հակամարտության ծանր հետևանքներին՝ նշելով, որ ինքը նմանատիպ հայտարարություններով հանդես է եկել նաև մարտին և ապրիլին։





























