Մեր սահմանապահ զորքերի կարողությունների զարգացմանը զուգահեռ՝ մենք պետք է Հայաստանի սահմանը վերցնենք մեր վերահսկողության տակ։ Այս մասին ապրիլի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանը միջոցներ է հատկացնում ռուս սահմանապահներին՝ պարզաբանելով, որ նախկինում եղել են դեպքեր, երբ ռուս գործընկերները բարձրացրել են վճարի ավելացման հարցը, քանի որ միջոցները չեն բավարարել այդ աշխատանքների իրականացման համար։ «Մենք էլ հաշվարկում ենք, որ այդ գումարները ավելացնելու դեպքում դրանք կարող ենք ծախսել մեր սահմանապահ կարողությունները բարձրացնելու վրա, և կամաց-կամաց, ինչքան հնարավորություն ունենանք, ռուս գործընկերները տեղավորվեն այն գումարի մեջ, ինչը մեզ համար շատ ծանր չէ վճարել, և սահմանի մնացած հատվածների հսկողությունը վերցնենք մեզ վրա։ Հենց դա է պայմանագրով նախատեսված»,- նշեց Փաշինյանը։