Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի՝ Վաշինգտոնի արվարձանում գտնվող հուշահամալիրային զինվորական գերեզմանատուն կատարած այցի ժամանակ ամերիկացի զինծառայողը բրիտանական դրոշը գլխիվայր է պահել, հայտնել է Daily Mail թերթը։

Նշվում է, որ հինգշաբթի օրը թագավոր Չարլզ III-ը և նրա կինը՝ Կամիլան, այցելել են Արլինգտոնի ազգային գերեզմանատուն։ Թագավորական զույգին դիմավորել են հրետանային համազարկով, որից հետո հնչել են երկու երկրների պետական օրհներգերը։

«Միջոցառման ընթացքում հանդիսատեսը արագ նկատել է, որ ամերիկացի զինվորը դրոշը գլխիվայր էր ծածանում», — ասվում է հրապարակման մեջ։

Նշվել է, որ Հերալդիկայի պալատի կանոնների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի դրոշը համարվում է ճիշտ տեղադրված, եթե ավելի լայն սպիտակ անկյունագծային շերտը գտնվում է կարմիրի վերևում, իսկ հակառակ դասավորության դեպքում, երբ կարմիր շերտը սպիտակից վեր է գտնվում, դրոշը համարվում է շրջված։