Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Մոնակոյի Իշխանապետության իշխան Ալբեր Երկրորդը: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Տիգրան Խաչատրյանն օդանավակայանում դիմավորել է նաեւ Ֆինլանդիայի Հանրապետության վարչապետ Պետտերի Օրպոյին եւ Սերբիայի Հանրապետության վարչապետ Ջուրո Մացուտին։































