Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության կարգավորման առաջընթացը։
Նրա խոսքով՝ այսօր Ֆրանսիայի և Հայաստանի միջև ստորագրված ռազմավարական համագործակցության մասին հռչակագիրը նպատակ ունի նաև նպաստել խաղաղության գործընթացին։
Ողջունելով այս ուղղությամբ ընդունված համարձակ որոշումը՝ Մակրոնը ընդգծել է, որ Ֆրանսիան պատրաստ է «աջակցել և ուղեկցել ձեզ»։ Ֆրանսիայի նախագահը նաև ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության կարգավորման առաջընթացը։





























