Իրաքի նորանշանակ վարչապետ Ալի ալ-Զաիդին հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և առաջարկել է միանալ ԱՄՆ-ի և Իրանի միջնորդական ջանքերին:

«Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև համագործակցության երկկողմ հարաբերություններին և դրանց աջակցման ու ամրապնդման ուղիներին, որի ընթացքում մենք պայմանավորվել ենք առաջիկա փուլում փոխադարձ այցելություններ իրականացնելու շուրջ:

Մենք նաև նշել ենք Իրաքի աջակցությունը դիվանագիտական ուղուն և երկխոսության վրա նրա շեշտադրումը՝ վեճերի լուծման և ճգնաժամերի զսպման համար՝ վերահաստատելով Իրաքի կարողությունը՝ իր ներդրումն ունենալու Իրանի Իսլամական Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև միջնորդական դերի իրականացման գործում»,- գրել է ալ-Զաիդին X սոցիալական ցանցում: