Թեհրանի առևտրի կենտրոններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, ևս 26 մարդ ստացել է վնասվածքներ։

Միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ Թեհրանի արևմուտքում գտնվող Շահրիար թաղամասի «Արգավան» առևտրի կենտրոնում։

Դեպքի վայր ժամանած հրշեջները մի քանի ժամ շարունակ իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 26-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Հրդեհի առաջացման պատճառները դեռ ճշտվում են։