Ազգային ժողովի մայիսի 6-ի նիստում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության անդամների և խորհրդարանականների ավանդական հանդիպումը։

Ընդդիմությունը բոյկոտել է հանդիպումը։ Կառավարության անդամներին հարցեր ուղղելու համար գրանցվել էր ընդամենը երեք պատգամավոր։ Արդյունքում նրանցից ոչ մեկը ոչ մի հարց չի հնչեցրել։ ԱԺ նիստը կշարունակվի վաղը։