Լիտվան կարող է իր ավանդն ունենալ Հորմուզի նեղուցում նավագնացության պաշտպանության հնարավոր առաքելության մեջ՝ տրամադրելով ականազերծող նավեր և ռեսուրսներ շտաբի ձևավորման համար: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Զինված ուժերի հրամանատար, գեներալ Ռայմունդաս Վայկշնորասը, հաղորդում է Reuters-ը:

«Մենք հիմնականում կենտրոնացած ենք հակաականային միջոցների և շտաբային մասնագետների ուղարկման վրա: Պլանավորումը շարունակվում է, մենք ցանկանում ենք օպերատիվ կերպով արձագանքել առաջացող կարիքներին»,- Վիլնյուսում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Վայկշնորասը:

Նախօրեին Լիտվայի Պաշտպանության պետական խորհուրդը՝ նախագահի գլխավորությամբ, խորհրդարանին է ներկայացրել առաջարկ, ըստ որի երկիրը պետք է ուղարկի մինչև 40 զինծառայող և մասնագետ՝ Հորմուզի նեղուցի գոտում ԱՄՆ-ին օգնություն ցուցաբերելու համար: