Միացյալ Նահանգների և Իրանի միջև դիվանագիտական գործարքը կդառնա «անիրագործելի», եթե Թեհրանը Հորմուզի նեղուցով անցնելու համար վճարների գանձման համակարգ ներդնի, լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Ոչ ոք չի աջակցում անցավճարների գանձման համակարգին, դա չի կարող լինել, դա անընդունելի կլիներ և դիվանագիտական գործարքը կդարձներ անիրագործելի։ Դա սպառնալիք է ամբողջ աշխարհի համար, եթե նրանք փորձեն դա անել, և, ի դեպ, դա բացարձակապես անօրինական է»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։





























