Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Թրբանճյան Ընծայարան» ավագ դպրոց կարող են դիմել Հայաստանի Հանրապետության և այլ երկրների մինչև 17 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, ովքեր ավարտել են հիմնական դպրոցը կամ փոխադրվել են ավագ դպրոցի 11 և 12-րդ դասարաններ ու զավակն են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու: 

2026-2027 ուստարվա ընդունելությունը կանցկացվի հետևյալ առարկանների քննությամբ․ 

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ (Գրավոր)

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (Բանավոր)

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ (Բանավոր) 

Դիմորդները ընծայարանի տեսչության հետ ճանաչողական բնույթի զրույց կունենան նաև հետևյալ նյութերի շուրջ. 

• Սուրբ Գրքի իմացություն,

• Հայ Եկեղեցու պատմության մասին գիտելիքներ,

• Եկեղեցական փորձառություն,

• Ինքնաարտահայտվելու կարողություն,

• Երաժշտություն (երգեցողություն, լսողություն, ռիթմի զգացողություն),

• Օտար լեզու (անգլերեն, ռուսերեն): 

Ընդունելության համար դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝

- դիմում ընծայարանի տեսչի անունով (լրացվում է տեղում),

- 2 լուսանկար (3x4)

- անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճեն,

- սոցիալական քարտի պատճեն

- հիմնական դպրոցի ավարտական վկայական,

- տեղեկանք թեմի առաջնորդից կամ շրջանի հոգևոր հովվից,

- տեղեկանք առողջության մասին (սպասարկող բուժհիմնարկից)

- բնութագիր դպրոցի տնօրենից,

- տեղեկանք բնակավայրից,

- մկրտության վկայականի պատճեն,

- ինքնակենսագրություն: 

Դիմումներն ընդունվում են մայիսի 25-ից մինչև օգոստոսի 11-ը՝ երկուշաբթիից շաբաթ, ժամը 10:00-15:00:

Հասցե՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, Գևորգյան Հոգևոր Ճեմարան 

հեռախոս՝ (+374 10) 517-321, (+374 10) 517-322

Էլ-փոստ։ [email protected]