Օմանը՝ ԱՄՆ-ի դաշնակցին և Իրանի հետ բանակցություններում առանցքային միջնորդին, «պայթեցնելու» սպառնալիքը ևս մեկ վկայություն է այն բանի, թե ինչու այս պատերազմը դուրս եկավ հունից, X սոցցանցում գրել է ամերիկացի դեմոկրատ սենատոր Քրիս Մըրֆին։

«Նրանք մշտական խուճապի մեջ են՝ կատարելով սխալը սխալի հետևից»,- նշել է սենատորը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ի պատասխան լրագրողների այն հարցին՝ արդյոք Մասկատը կարո՞ղ է օգնել Թեհրանին Հորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը համատեղ կարգավորելու հարցում՝ շրջանակային համաձայնագրի նախագծի շրջանակում, առանձին հիշատակել էր Օմանը։

Պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք նա կհամաձայնի՞ Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը Իրանի և Օմանի միջև բաժանող գործարքին, Թրամփը պատասխանել էր.

«Օմանը կպահի իրեն ճիշտ այնպես, ինչպես մնացած բոլորը։ Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք պայթեցնել նրանց (blow them up): Նրանք դա հիանալի հասկանում են։ Այնպես որ, նրանց հետ ամեն ինչ կարգին կլինի։ Նրանք դա հասկանում են։ Նրանց հետ ամեն ինչ լավ կլինի»։