ԱրմՍվիսԲանկը 08.06.2026-30.09.2026թթ. իրականացնում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում.
Անվանական արժեք | 50,000 ՀՀ դրամ | 100 ԱՄՆ դոլար | 100 եվրո |
Տեղաբաշխման ծավալ | 5 մլրդ ՀՀդրամ | 10 մլն ԱՄՆ դոլար | 5 մլն եվրո |
Արժեկտրոնի տոկոսադրույք | 10.00% | 5.75% | 4.50% |
Արժեկտրոնի վճարման հաճախականություն | կիսամյակային | ||
Մարման օր | 08.06.2030թ. | ||
Թողարկող | ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ | ||
Տեղաբաշխող | ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ | ||
Թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը հաստատվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի՝ 27.05.2026թ. թիվ 1/234 Ա որոշմամբ:
Պարտատոմսերը տեղաբաշխվելու են, ինչպես հայտը Բանկ ներկայացնելու, այնպես էլ ArmSwissMobile հարթակի միջոցով: Գործընթացի ավարտից հետո դրանք ցուցակման են ներկայացվելու Հայաստանի ֆոնդային բորսա:
Հայտերի ընդունման ժամանակահատված` 08.06.2026թ. 10:00-ից մինչև 30.09.2026թ. ժամը 16:00-ը:
Հատկանշական է, որ ֆիզիկական անձ, ինչպես նաև ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ ներդրողների կողմից ձեռքբերված պարտատոմսերից ստացված եկամուտները եկամտային հարկով չեն հարկվելու:
Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին, վերջնական պայմաններին ու այլ մանրամասներին կարող են ծանոթանալ այստեղ:
Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԱրմՍվիսԲանկ (+37460) 757001, (+37411) 757001 հեռախոսահամարներով:
ԱրմՍվիսԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից





























