Կրեմլի գնահատմամբ՝ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը նպատակ ունի վնասել այն ինտեգրացիոն կառույցներին, որտեղ ներգրավված է նաև Ռուսաստանը։
«Հայաստանի քաղաքական ու արտաքին տնտեսական տատանումները հստակ ցույց են տալիս, թե ինչպես են «կանոնների վրա հիմնված կարգի» կողմնակիցները համառորեն փորձում հարվածել Ռուսաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն կառույցներին»,— «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովի ժամանակ իր ելույթում նշել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ուշակովն ընդգծել է նաև, որ Արևմուտքը փորձում է պատրանք ստեղծել, թե հնարավոր է վերանայել դարերով կողք կողքի ապրած ու միմյանց օգնած ժողովուրդների պատմությունն ու աշխարհագրությունը։
«Ուկրաինական ճգնաժամը հստակ ցույց է տալիս, թե նման քաղաքականությունն ինչպիսի ողբերգության կարող է հանգեցնել»,— հավելել է նա։





























