ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տրանսգենդեր տղամարդիկ չպետք է մասնակցեն կանանց մարզական մրցումներին։
«Մի տղամարդ, ով սեռափոխվել է, հիմա այդպես են ասում, տղամարդ ծանրորդների ցուցակի ամենավերջում էր, իսկ հիմա արդեն հանդես է գալիս կանանց պայքարում։ Նա նայեց քաշին՝ կարծեմ մոտ 210 ֆունտ էր (շուրջ 95 կգ)։ Կնոջ համար դա հսկայական քաշ է, բայց ոչ մի տղամարդու համար, ով կարող է դա անել հենց մեկ ձեռքով»,- ասել է ամերիկացի առաջնորդը Փենսիլվանիա նահանգի Ալենթաուն քաղաքի արվարձանում տնտեսական հարցերին նվիրված իր ելույթի ժամանակ։
Այնուհետև Սպիտակ տան ղեկավարը շարժումներով պատկերել է, թե ինչպես է տղամարդ ատլետը երկու ձեռքով ծանրաձողը բարձրացնում։
«Ու նա հաղթեց, և բոլորը հիացած բացականչեցին՝ որքա՜ն հրաշալի է։ Մենք ի՞նչ է, խենթացե՞լ ենք։ Տղամարդիկ չպետք է տեղ ունենան կանանց սպորտում»,- եզրափակել է Թրամփը։
Հիշեցնենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) որոշում էր կայացրել արգելել տրանսգենդերների մասնակցությունը կանանց մրցումներին։ Ավելի ուշ ՄՕԿ-ը հստակեցրել էր, որ տրանսգենդերները կկարողանան մասնակցել Օլիմպիական խաղերին միայն իրենց կենսաբանական սեռին համապատասխանող կարգերում։





























