Վախճանվել է բրիտանացի աշխարհահռչակ ոճաբան Վիդալ Սասունը: Նա մահացել է Լոս Անջելեսում` 84 տարեկան հասակում: Ոճաբանը մահացել է բնական մահով, բռնի մահվան վարկածը մերժվում է ոստիկանության կողմից:

Նորաձեւության ոլորտում Սասունի հսկայական ավանդի մասին այսօր խոսում են նրա ընկերները եւ գործընկերները, հայտնում է  «Կոմսոմոլսկայա պրավդան»:

«Նա իսկապես փոխել է մազերի եւ գեղեցկության աշխարհը: Նա միանշանակ գլխավորն էր նորաձեւության մեջ երբեւէ եղած նորարարներից», - Daily Mail հրատարակչությունը մեջբերում է ձեռնարկատեր եւ ոճաբան Օսկար Բլանդիի խոսքերը: 

Ոճաբանը, գործարարը եւ հասարակական գործիչը ծնվել էր Լոնդոնում` 1928 թվականին:  Նրան է պատկանում ձեռքի վարսահարդարիչի ստեղծման գաղափարը, նրա անվան տակ թողարկվել  են մասնագիտական մի շարք միջոցներ: