Այս պահին հայտնի է Կիևի և մարզի վրա ռուսական զանգվածային հարվածի հետևանքով տուժած 44 մարդու մասին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Եվս 17 մարդ, ցավոք, զոհվել է։

Ծանր հարված էր․ 24 բալիստիկ հրթիռ, 4 «Ցիրկոն/Օնիքս» և ևս 115 անօդաչու թռչող սարք, որոնց զգալի մասը՝ ռեակտիվ։ Հարձակման հիմնական թիրախը քաղաքացիական ձեռնարկությունների պահեստային տարածքներն էին, հարվածներ են հասցվել նաև ենթակառուցվածքներին և երկաթուղային կայարանին։

ՀՕՊ համակարգերը հենց այն են, ինչը կարող էր փրկել այսօր զոհվածների կյանքերը։ Շատ կարևոր է, որ գործընկերները գիտակցեն, որ դրանց մատակարարումների ձգձգումները կամ հակահրթիռային պաշտպանության միջոցներ փոխանցելու անպատրաստակամությունը հանգեցնում են հենց այսպիսի սարսափելի զոհերի և ավերածությունների։

Գործընկերները, որոնք այժմ դեռ պատրաստ չեն ավելի ակտիվ օգնել որսիչների մատակարարմամբ, կարող են օգնել նոր պատժամիջոցային քայլերով։ Ռուսական բալիստիկ արտադրությունների զգալի մասը պատժամիջոցների տակ չէ։ Անհրաժեշտ են նոր քայլեր G7-ից և ԵՄ-ից, բոլոր նրանցից, ովքեր աջակցում են կյանքի պաշտպանությանը»,- նշել է նա։