Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՀՕՊ համակարգերի մատակարարումների նվազեցումը կարող է Ուկրաինային ավելի զիջող դարձնելու փորձ լինել, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։
Նա հայտնել է, որ Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարումները նախորդ՝ 2025 թվականի համեմատ կրճատվել են մոտ երեք անգամ։
Նրա խոսքով՝ Ուկրաինան գտնվում է դեֆիցիտի վիճակում, և Ռուսաստանը փորձում է օգտվել այդ պատուհանից։
«Չգիտեմ՝ կա՞ն արդյոք (մատակարարումների կրճատման — խմբ.) այլ պատճառներ, բացի Մերձավոր Արևելքից։ Գուցե սրանք նաև քաղաքական քայլեր են, որպեսզի Ուկրաինան, այսպես ասած, ավելի զիջող դառնա։ Իմ կարծիքով՝ սա ևս դեր ունի։ Մենք հասկանում ենք, որ սա լուրջ մարտահրավեր է», — նշել է Զելենսկին։





























