Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահե Դավթյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Դավթյանին ազատել զբաղեցրած պաշտոնից:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Շրջակա միջավայրի փոխնախարար է նշանակվել Հայկ Առաքելյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայկ Առաքելյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ»,–ասված էթ որոշման մեջ։
Կենսագրական տվյալներ
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
11 մարտի 1990թ., ք․ Երևան
Կրթություն
Հավաստագրված մասնագետ է բլոկչեյնի և թվային ակտիվների գծով (CBDA, Digital Assets Council of Financial Professionals)։2023 թ. ավարտել է Harvard Business School Online-ի «Ռազմավարության իրականացում» (Strategy Execution) ծրագիրը։Անցել է Պատասխանատու բանկային գործունեության սկզբունքների ակադեմիայի (PRB Academy) ուսուցողական ծրագրերը։2018 թ. մասնագիտական պրակտիկա է անցել Գերմանիայի KfW զարգացման բանկում (Ֆրանկֆուրտ), և Fichtner Management Consulting AG-ում (Շտուտգարտ)։2016 թ. ավարտել է Լոնդոնի Իմպերիալ Քոլեջը (Մեծ Բրիտանիա)՝ ստանալով գիտությունների մագիստրոսի աստիճան (MSc) շրջակա միջավայրի տեխնոլոգիաների ուղղությամբ։2015 թ. ավարտել է Բրիստոլի համալսարանը (Մեծ Բրիտանիա)՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի (LLM) աստիճան առևտրային իրավունքի ուղղությամբ։2012-2013 թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում՝ որպես իրավախորհրդատու։2010-2012 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։2010 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։2006 թ. ավարտել է Երևանի Ա. Ս. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը։
Աշխատանքային գործունեություն
2024-2026 թթ. եղել է «Renshin Investments» ընկերության՝ ներգրավված ֆինանսական միջոցների կառավարման ղեկավարը։2023-2024 թթ. եղել է «Հայաստանի ֆոնդային բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի» (AMX) գործադիր տնօրենի խորհրդականը։2022-2023 թթ. եղել է «Կոնվերս Բանկ»-ի ESG ուղղության ղեկավարը։2019-2022 թթ. աշխատել է «Էրնսթ ընդ Յանգ» (EY) ընկերությունում՝ որպես կլիմայի փոփոխության և կայունության ծառայությունների ավագ խորհրդատու։ Խորհրդատվություն է տրամադրել բանկային, ինչպես նաև մետաղական հանքարդյունաբերության և այլ ոլորտների ընկերություններին՝ կանաչ պարտատոմսերի թողարկման, կայունության ռազմավարության, հաշվետվողականության հարցերում։
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ։





























