Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի դատական գործընթացի շրջանակներում ցուցմունք են տվել նախորդ տարվա ամռանն Ութեյա կղզում ահաբեկչության ժամանակ տուժածները:
Ինչպես The Guardian-ին հղում անելով հաղորդում է «Ռիդուսը» , ելույթ են ունեցել 20-ամյա Ֆրիդա Հոլմ Սքոգլունդը եւ Լարս Գրոնեսթադը: Առաջինը մեկ ժամից ավելի անցկացրել է սառը ջրում, մինչեւ որ նրան հանել են փրկարարները: Նա պատմել է, որ ահաբեկիչն «իրեն հետ է կանչել», երբ ինքը փորձել է փախչել:
Բրեյվիկը երիտասարդի թոքին է կրակել: Գրոնեսթադը պատմել է, որ, քանի որ կրակելու պահին Բրեյվիկը ոստիկանական համազգեստ է հագած եղել, ապա, երբ տուժածին մոտ են եկել իսկական ոստիկանները, նա որոշ ժամանակ հրաժարվել է ընդունել նրանց օգնությունը` վախենալով, որ նրանք կարող են «ավարտել իրենցից մեկի սկսածը»:




























