Ճապոնիայի ԱԳՆ են կանչել Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Նոզդրևին՝ կապված վիճահարույց Իտուրուպ կղզի Պուտինի այցի հետ։ Այս մասին հայտնում է Kyodo-ն։

Դիվանագետը կանչվել է Ճապոնիայի ԱԳՆ՝ կապված վիճահարույց Իտուրուպ կղզի Պուտինի այցի հետ։

«Հյուսիսային տարածքները, այդ թվում՝ Էտորոֆուն [Իտուրուպը], Ճապոնիայի անբաժանելի տարածք են՝ թե՛ պատմականորեն, թե՛ միջազգային իրավունքի համաձայն։ Ճապոնիան կտրականապես բողոքում է այս այցի դեմ», - հայտարարության մեջ ասել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգին։