Հունաստանը և Իսպանիան, հնարավոր է, բախվեն Եվրամիության (ԵՄ) քննադատությանն ու ճնշմանը՝ Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օգնության անբավարար ծավալի պատճառով։ Այս մասին օգոստոսի 31-ին հայտնել է Politico թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։
«Այն երկրները, որոնք Ուկրաինային չեն տրամադրել զգալի քանակությամբ որսիչ հրթիռներ, ինչպես, օրինակ, Հունաստանը և Իսպանիան, այս շաբաթվա հանդիպումների ընթացքում կբախվեն ճնշման»,- պարբերականը մեջբերել է ԵՄ դիվանագիտական ծառայության աշխատակցի խոսքերը։
Politico-ի տվյալներով՝ ԵՄ երկրների արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումներն առաջիկայում կարող են անցկացվել Իռլանդիայում։





























