Եվրոպայում բորսայական առևտրի ընթացքում գազի գինը գերազանցել է 900 դոլարը հազար խոր. մ-ի դիմաց՝ առաջին անգամ 2022 թվականի դեկտեմբերից ի վեր, վկայում են լոնդոնյան ICE բորսայի տվյալները։

Նիդեռլանդներում TTF հանգույցում հոկտեմբերյան ֆյուչերսի արժեքն աճել է մինչև մոտ 903 դոլար՝ հազար խմ-ի դիմաց, կամ 75,325 եվրո՝ մեկ ՄՎտ·ժ-ի դիմաց։

Եվրոպայում գազի գնանշումները աճում են՝ պայմանավորված առաջիկա ձմռանը պահեստարաններում գազի պաշարների ռեկորդային ցածր մակարդակով և Մերձավոր Արևելքում հակամարտության շարունակմամբ։