Գերմանիան առաջիկա ձմռանը էներգամատակարարումն ապահովելու համար Ուկրաինային լրացուցիչ 250 մլն եվրո կհատկացնի։ Այս մասին հայտնել է Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարությունը։
Միջոցները կտրամադրվեն գերմանական պետական KfW բանկային խմբի միջոցով և կուղղվեն, այդ թվում, ենթակառուցվածքների վերանորոգմանը։
2022 թվականից ի վեր Գերմանիայի կառավարությունը 560 մլն եվրո է ներդրել Ուկրաինայի էներգետիկայի աջակցության հիմնադրամում։ Հաշվի առնելով լրացուցիչ 250 մլն եվրոն՝ այդ գումարը կաճի մինչև 810 մլն եվրո։




























